Հայաստանում կան բազմաթիվ շքեղ, ինչպես նաև ավանդական հյուրանոցներ, որտեղ դուք կարող եք անցկացնել ձեր հարսանիքը և միևնույն ժամանակ հանգրվանել: Սա կատարյալ լուծում է հատկապես այն զույգերի համար, ովքեր Հայաստան են ժամանել իրենց հարսանիքը նշելու համար, բայց բնակության վայր չունեն:.
Նշելով այդ կարևոր իրադարձությունը հյուրանոցում, այդպես դուք համատեղում եք տոնական մթնոլորտը՝ զգալով ձեզ ինչպես տանը, այդպիսով ձեր բոլոր հյուրերը կարող են մնալ այդտեղ և շարունակել զվարճանքը մինչև լույս:

WeddingArmenia” ընկերությունը համագործակցում է Հայաստանի գրեթե բոլոր էլիտար հյուրանոցների հետ և կարող է առաջարկել ձեզ` լավ հյուրանոցներ, հարմար գներով: Եթե դուք գալիս եք Հայաստան ձեր ընկերների և հարազատների հետ, որպեսզի նշեք ձեր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը, այդ դեպքում ընկերությունը կառաջարկի ձեզ խմբային սակագներ, որոնք մշակված են հատուկ տուրիստական ընկերությունների կամ միջոցառումներ կազմակերպող ընկերությունների համար: Քանի որ զեղչերը տրամադրվում են միայն հիմնական հաճախորդներին. տուրիստական գործակալություններին և միջոցառումներ կազմակերպող ընկերություններին՝ համագործակցության պայմանագիրը կնքելուց հետո:

Ընկերության միջոցով դուք կստանաք զեղչեր՝ հյուրանոցում հանգրվանելու համար, ինչը կուրախացնի ձեզ և ձեր հյուրերին: