Հյուրանոցներ

Հայաստանում կան բազմաթիվ շքեղ, ինչպես նաև ավանդական հյուրանոցներ, որտեղ դուք կարող եք անցկացնել ձեր հարսանիքը և միևնույն ժամանակ հանգրվանել: Սա կատարյալ լուծում է հատկապես այն զույգերի համար, ովքեր Հայաստան են ժամանել իրենց հարսանիքը նշելու համար, բայց բնակության վայր չունեն:.
Նշելով այդ կարևոր իրադարձությունը հյուրանոցում, այդպես դուք համատեղում եք տոնական մթնոլորտը՝ զգալով ձեզ ինչպես տանը, այդպիսով ձեր բոլոր հյուրերը կարող են մնալ այդտեղ և շարունակել զվարճանքը մինչև լույս:

WeddingArmenia” ընկերությունը համագործակցում է Հայաստանի գրեթե բոլոր էլիտար հյուրանոցների հետ և կարող է առաջարկել ձեզ` լավ հյուրանոցներ, հարմար գներով: Եթե դուք գալիս եք Հայաստան ձեր ընկերների և հարազատների հետ, որպեսզի նշեք ձեր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը, այդ դեպքում ընկերությունը կառաջարկի ձեզ խմբային սակագներ, որոնք մշակված են հատուկ տուրիստական ընկերությունների կամ միջոցառումներ կազմակերպող ընկերությունների համար: Քանի որ զեղչերը տրամադրվում են միայն հիմնական հաճախորդներին. տուրիստական գործակալություններին և միջոցառումներ կազմակերպող ընկերություններին՝ համագործակցության պայմանագիրը կնքելուց հետո:

Ընկերության միջոցով դուք կստանաք զեղչեր՝ հյուրանոցում հանգրվանելու համար, ինչը կուրախացնի ձեզ և ձեր հյուրերին:

Ֆոտո և Վիդեո նկարահանում

Մենք ջանք չենք խնայում հիշարժան դարձնելու մեր հարսանիքի յուրաքանչյուր պահ, և մեծ հիասթափություն կլինի այդ մեծ օրվան արժանի հուշեր չունենալը: Քանզի այս ակնթարթները անհրաժեշտ է ոչ միայն մեծ շուքով նշել, այլև հիշել և վերապրել դրանց ավարտից հետո: Մեր փորձառու նկարահանող խումբը կուղեկցի զույգին հարսանյաց օրվա ողջ ընթացքում՝ ստեղծելով անմոռանալի հիշողություններ նրանց ապագա կյանքի համար:

Հարսանյաց Սրահ, Ռեստորան

Հարսանյաց արարողությունը անկասկած պահանջում է համապատասխան սրահ, որը համահունչ կլինի հարսանիքի ոճին: WEDDING ARMENIA-ն կառաջարկի ձեզ հարսանյաց սրահների բազմազանություն՝ ցանկացած ճաշակի և բյուջեի համապատասխան: Յուրաքանչյուր ձեր ցանկություն կապված սրահի և սեղանների ձևավորման, կերակրատեսակների և ընպելիքների ընտրության հետ լիովին կբավարարվի և կուղեկցվի բարեհամբույր սպասարկմամբ:

Եկեղեցական Արարողություն

Եկեղեցու արարողությունը արտացոլում է Աստծո օրհնությունը զույգի միությանը: Այն, թերևս, յուրաքանչյուր հարսանիքի ամենահիշարժան պահերից մեկն է: Մեր վստահելի աշխատակազմը ձեռք կբերի բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները, այդ թվում նաև եկեղեցու ձևավորումը, և ձեզ հնարավորություն կընձեռնի վայելելու այդ սուրբ ակնթարթները ոգեշնչող մթնոլորտում:

Կենդանի Երաժշտություն և DJ

Անհնար է պատկերացնել հարսանյաց խնջույքը առանց երաժշտության: Լավ երաժշտությունը հյուրերի և հյուրընկալողների գերազանց տրամադրության լավագույն գրավականն է: Մենք կիրականացնենք երեկոյի երաժշտական ձևավորումը ձեր ճաշակին համապատասխան: Ցանկության դեպքում հայտնի երգիչ-երգչուհիները և DJները կարող են անմոռանալի մասնակցություն ունենալ ձեր խնջույքին:

Ծաղիկներ և Ձեվավորում

Ծաղիկներն արտացոլում են ձեր հարսանիքի տրամադրությունը և, իհարկե, ձեր անհատական ճաշակը: Այդ պատճառով էլ մենք աշխատում ենք՝ վստահեցնելով, որ ծաղիկներն ու ծաղկային ձևավորումը կգերազանցեն ձեր սպասելիքները և կլրացնեն արարողության ոճը և, հատկապես, հարսի կերպարը:

Նախաամուսնական Խնջույք

Ցանկացած հարսանիքին նախորդող ամենակարևոր արարողությունը նախաամուսնական խնջույքն է: Մեր վստահելի աշխատակազմը կառաջարկի խնջույքի կազմակերպման բազմաթիվ գաղափարներ և հարսի, և փեսայի համար: Մենք ջանք չենք խնայի վերահսկելու ողջ պլանավորման գործընթացը՝ ապահովելով բարձր տրամադրություն և անկաշկանդ մթնոլորտ:

Շոու Ծրագիր և Թամադա

Հարսանյաց հանդիսության թամադան ապահովում է խնջույքի նախատեսված ընթացքը դրական տրամադրության ուղեկցությամբ: Մեր փորձառու թամադաները իրենց ճարտասանական հմտություններով, հումորի զգացումով և անմիջական խառնվածքով ուրախ տրամադրություն կսփռեն ողջ խնջույքի ընթացքում: Իսկ լավ կազմակերպված շոու-ծրագիրը, համեմված մրցույթներով և զվարճանքներով, կերաշխավորի երեկոյի առույգ մթնոլորտը:

Վարսահարդարում և Դիմահարդարում

Այս հիշարժան օրվա ողջ ընթացքում դուք կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում, բայց սա բնավ անհանգստանալու պատճառ չէ: Մեր փորձառու դիմահարդարների ու վարսահարդարների աշխատանքը կընդգծի ձեր բնական գեղեցկությունը՝ ապահովելով անկրկնելի տեսք ողջ օրվա ընթացքում:

Մեղրամիս

Ձեր երազանքի մեղրամսի կազմակերպման գործընթացը չպետք է լարվածություն առաջացնի, քանզի այն ձեր համատեղ կյանքի սկիզբն է: Որոշեք միայն ճանապարհորդության ուղղությունը և թույլ տվեք մեզ պլանավորելու ձեր հանգստի յուրաքանչյուր մանրուք՝ հնարավորություն տալով ձեզ վայելելու հարսանիքին հաջորդող գեղեցիկ օրերը:

Պար

Ձեր առաջին պարը որպես ամուսիններ ազդարարում է հարսանյաց խնջույքի սկիզբը և անկասկած երկար ժամանակ մնում է հյուրերի հիշողություններում : Մեր պարուսույցների դասավանդման արդյունավետ ոճի շնորհիվ դուք կարճ ժամանակում ձեռք կբերեք ինքնավստահություն, հմտություններ և կտպավորեք ձեր հյուրերին:

Հրավիրատոմսեր

Հարսանյաց հրավիրատոմսի միջոցով ձեր հարազատները հրավիրվում են մասնակցելու այդ հիշարժան արարողությանը: Այս պատճառով էլ անհրաժեշտ է պատրաստել յուրօրինակ հրավիրատոմսեր, որոնք համահունչ կլինեն ձեր անհատականությանը և կդառնան փոքրիկ հուշում կայանալիք արարողության ոճի մասին: Մեր օգնությամբ դուք կստեղծեք թարմ և ստեղծագործ դիզայնով հրավիրատոմսեր:

Հարսանյաց Մեքենաներ

Դուք փնտրում եք ձեր երազանքների հարսանյաց մեքենան: Մենք ուրախ կլինենք առաջարկել մեքենաների բազմազանություն՝ ապահովելով այդ կարևորագույն օրվա նախատեսված ընթացքը՝ առանց որևէ ուշացման: Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել պրոֆեսիոնալ վարորդի ծառայություններ ևս:

Հրավառություն

Ոչինչ ավելի լավ չի ազդարարում ուրախ տոնախմբության մասին, քան հրավառությունը: Մեր փորձառու թիմը կլուսավորի ձեր հարսանյաց գիշերվա երկինքը՝ ազդարարելով տոնախմբության կախարդական ավարտը: Մեր մատուցած բարձրակարգ ծառայությունները նորապսակների երեկոն անմոռանալի կդարձնեն՝ անկախ օրվա ժամից և եղանակից:

Փեսացուի Կոստյում և Երեկոյան Զգեստներ

Հարսի զգեստն արդեն ընտրված է և ժամանակն է ընտրելու փեսացուի կոստյումը: Մեր գործընկերներն առաջարկում են կոստյումների և աքսեսուարների լայն ընտրանի՝ փեսայի նախասիրություններին համապատասխան: Ձեր հարսանիքի հարսնաքույրերին ևս կառաջարկվի երեկոյան զգեստների բազմազանություն:

Ֆուրշետ

Որպես հարսանյաց հանդիսության կարևորագույն բաղկացուցիչ, ֆուրշետի կազմակերպումը ևս պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում: Մեր փորձը բազմատեսակ հարսանյաց ֆուրշետների կազմակերպման գործում կապահովի ճաշացակի հիանալի ընտրություն և բարեհամբույր սպասարկում: Մեր խոհարարների նվիրված աշխատանքը անկասկած կտպավորի ձեր հյուրերին:

Հարսանեկան Տորթ

Յուրաքանչյուր հարսանիքի ամենահիշարժան պահերից մեկը հարսանյաց տորթի համտեսման պահն է՝ շրջապատված ընտանիքի անդամներով և ընկերներով: Հարսանյաց տորթը ասես նոր կյանքի քաղցր մեկնարկի խորհրդանիշն է և պետք է համահունչ լինի ողջ արարողության ոճին: Մենք հաշվի կառնենք ցանկացած մանրուք՝ ապահովելով ընտրված տորթի համապատասխանությունը հարսի և փեսայի նախասիրություններին:

Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from Youtube
Vimeo
Consent to display content from Vimeo
Google Maps
Consent to display content from Google