Հարսանյաց հանդիսության թամադան ապահովում է խնջույքի նախատեսված ընթացքը դրական տրամադրության ուղեկցությամբ: Մեր փորձառու թամադաները իրենց ճարտասանական հմտություններով, հումորի զգացումով և անմիջական խառնվածքով ուրախ տրամադրություն կսփռեն ողջ խնջույքի ընթացքում: Իսկ լավ կազմակերպված շոու-ծրագիրը, համեմված մրցույթներով և զվարճանքներով, կերաշխավորի երեկոյի առույգ մթնոլորտը: