Թույլ տվե՛ք պրոֆեսիոնալներին, կազմակերպել Ձեր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը, Հայաստանում
Շատ ժամանակ չանցած այն պահից, երբ կդիմեք մեզ՝ Դուք կստանաք հատուկ առաջարկ Հայաստանում գտնվող լավագույն մասնագետների կողմից, ովքեր պատրաստ կլինեն վերածել Ձեր կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը մի հիասքանչ և անմոռանալի արարողության, որը հարմար կլինի Ձեր գրպանին:
+374 99 910107
[email protected]


WeddingArmenia ընկերությունը The Washington Post-ում
The Washington Post – ը ամենահայտնի և մեծ ժողովրդականություն վայելող թերթերից մեկն է ամբողջ աշխարհով մեկ: Մեծ պատիվ և հպարտություն է, հայտնվել այդ թերթում, և 2014 թ.-ի դեկտեմբերի 11-ը մեզ համար դարձավ այդպիսի մի հատկանշական օր: Շատ կարևոր է գիտակցել, որ մեր ջանքերը ապարդյուն չեն անցնում և օր օրի ունենում ենք նմանատիպ հաջողություններ և ձեռքբերումներ: Մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հղում, այս հիանալի հոդվածի հեղինակներին, Վիվիան Վասոլոյին՝ Վաշինգտոնից և Ջենիֆեր Կերսլեյկին՝ Նյու Յորքից: Կարդալ ավելին

“Միջազգային աստղ որակի համար” մրցանակի` “Ոսկե” անվանակարգում
“WeddingArmenia” կազմակերպությունը արժանացել է “Միջազգային աստղ որակի համար” մրցանակի` “Ոսկե” անվանակարգում (International Star Award for Quailty, “GOLD” Category): Հեղինակավոր մրցանակը սահմանված է “Գործարար նախաձեռնությունների ուղղություններ” կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից: Ամենամյա մրցանակն կշնորհվի արդեն 18-րդ անգամ աշխարհի 74 երկրներում իրենց ոլորտում լավագունը համարվող կազմակերպություններին: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Փարիզում, Hyatt Regency Paris Etoile (Concorde La Fayette) հյուրանոցում, հունիսի 20 և 21-ին,2014թ.-ին: Արարողությունը լուսաբանելու են հեղինակավոր լրատվական գործակալություններ:
Լավագույն Հարսանիքների
Կազմակերպիչը Հայաստանում
Առաջին հայացքից սա կարող է շատ բարդ և ժամանակատար թվալ, քանզի անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր մանրուք: ԲԱՅՑ այսուհետ հնարավոր է առանց որևէ անհանգստության վայելել ձեր հարսանիքի պլանավորման ողջ գործընթացը, մինչ մեր փորձառու աշխատակազմը նվիրված աշխատում է՝ ձեր կյանքի կարևորագույն օրը մի անմոռանալի հեքիաթ դարձնելու համար: Նրանց բազմամյա փորձն ու հմտությունը ստեղծագործ մտածելակերպի հետ համատեղ կյանքի կկոչեն ձեր յուրաքանչյուր ցանկություն՝ նույնիսկ փոքր-ինչ խենթ և անհնարին թվացող:
Wedding Armenia -ն հարսանիքների պլանավորման առաջատար կազմակերպություն է, որն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ, ներառելով ձեր հարսանյաց հանդեսի կազմակերպման բոլոր փուլերը: Մենք այստեղ ենք լավագույնս կազմակերպելու ցանկացած միջոցառում ձեր նախատեսած բյուջեի սահմաններում: Մենք հրավիրում ենք ձեր կյանքի կարևորագույն օրն անցկացնել Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ գեղատեսիլ և հյուրընկալ Հայաստանում՝ միավորելով եվրոպական բարձր ստանդարտները և Ասիայի գունագեղ տրամադրությունը:
Մինչ դուք կնշեք ձեր համատեղ կյանքի նորամուտը, դուք կարող եք վստահ լինել, որ մեր արդյունավետ համագործակցությունը ոլորտի փորձառու պրոֆեսիոնալների հետ կյանքի կկոչի ձեր երազանքների հարսանիքը: Ցանկանում եք, որ ձեր միջոցառումը լինի հայկական ավանդական թե ժամանակակից, բացօթյա թե որևէ նրբաճաշակ սրահում, բնության գրկում թե պատմական վայրում: ՄԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԵՔ: Wedding Armenia -ն պատրաստ է իրականացնել հարսանեկան արարողության ձեր յուրաքանչյուր մտահաղացում՝ ձեր անհատականությանը, նախասիրություններին և երևակայությանը համապատասխան: