Քայլ առ քայլ
Եթե ձեր հարսանիքը սարերի այն կողմում չի, ապա սկսեք հարսանիքի նախապատրաստական աշխատանքները՝ քայլ առ քայլ:

Wedding Armenia – Հարսանիքների Կազմակերպում Հայաստանում
- Որոշել հարսանյաց արարողության ամսաթիվը և նախատեսված բյուջեն:
- Այցելել “Wedding Armenia” կայք և լրացրել հարսանիքի պլանավորում բաժինը: Լրացնելով բոլոր հարցավանդակները, ուղարկել բլանկը (“WeddingArmenia” ընկերության աշխատակիցները կարճ ժամանակում կպատասխանեն ձեր նամակին՝ ուղարկելով հարսանեկան փաթեթ, ձեր նշած բյուջեի համապատասխան):
- Հաջորդ քայլը կլինի տեսազանգը կամ պարզապես հեռախոսազանգը, որի ընթացքում կքննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք վերաբերվում են հարսանիքին:
- Երկկողմ համաձայնության գալուց հետո, սկսեք հաստատել հարսանեկան ծառայությունները նախապես և ամրագրեք արարողության անցկացման վայրը հարսանյաց արարողությունից ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:
- Կազմել հյուրերի մոտավոր ցուցակ: Հարսանիքի նախապատրաստման ընթացքում հնարավոր է փոփոխություններ լինեն, բայց ռեստորանի ամրագրման համար Ձեզ անհրաժեշտ է իմանալ հյուրերի մոտավոր թիվը:
- Եթե դուք արտասահմանից եք, ընկերությունը կարող է առաջարկել ձեզ նախահարսանեկան փաթեթներ, ինչը իր մեջ ներառում է հարսանիքից առաջ այց Հայաստան, որի ժամանակ ձեզ կդիմավորեն հենց օդանավակայանում, կտեղավորեն արդեն իսկ ամրագրած հյուրանոցում և ընթացքում կծանոթացնեն հարսանիքի նախախապատրաստական աշխատանքներին և այլն:
- Ընտրել և գնել հարսանեկան մատանիները:
- Ընտրել և պատվիրել հարսանյաց զգեստը և հարսանեկան պարագաները, ինչպես նաև փեսայի կոստյումը և մնացած պարագաները: Եթե Դուք պլանավորում եք հարսանիքից առաջ մի փոքր նիհարել, ապա գնեք զգեստը նիհարելուց հետո, որպեսզի հետագայում ստիպված չլինեք ձևափոխել այն:
- Ընտրել ՔԿԱԳ(ԶԱԳՍ) –ը ամուսնության պաշտոնական գրանցման համար և եկեղեցի պսակադրության համար: Ցանկալի է դիմել գրանցման համար արդեն իսկ հաստատված ամսաթվով:
- Ուղարկել հարսանեկան հրավիրատոմսերը՝ էլ. փոստով, հանձնել անձամբ, կամ պարզապես տեղեկացնել հյուրերին հարսանիքի օրվա մասին: Խորհուրդ է տրվում զգուշացնել հյուրերին ձեր հարսանիքի ամսաթվի համար նախապես, որպեսզի բոլորն էլ ազատ լինեն այդ օրը:
- Հանդիպում նշանակել լուսանկարչի, ֆլորիստի, հարսանյաց արարողության ձևավորողների և արվեստագետների հետ: Ցանկալի է նախապես որոշել, թե ինչ ոճի մեջ եք ցանկանում տեսնել Ձեր հարսանիքը և ինչ շոու ծրագիր եք նախընտրում:
- Ընտրել հարսանեկան լուսանկարչին և օպերատորին:. Հանդիպում նշանակեք և քննարկեք ձեր ցանկությունները՝ կապված նկարահանման հետ:
- Փոխադրամիջոցների վարձակալում: Ցանկալի է նախապես հաստատել հյուրերի ցուցակը, ապա նոր պատվիրել փոխադրամիջոցները, ըստ որոշակի թվով նստատեղերի:
- Որոշել, թե ինչ հարսանյաց պար եք նախընտրում, ընտրել երաժշտությունը: Դուք կարող եք սկսել փորձերը տանը կամ սկսեք հաճախել դասընթացների պրոֆեսիոնալ պարուսույցի մոտ:
- Ընտրել երաժիշտներին և DJ-ին: Երաժշտությունը գունավորում է ողջ տոնական արարողությունը, այնպես որ զգույշ եղեք հարսանյաց երեկոյի երաժշտության ընտրության հարցում:
- Քննարկել և խորհրդակցել թե ինչպիսին եք ուզում լինի Ձեր հարսանեկան ծաղկեփունջը ֆլորիստի հետ:
- Ընտրել վարսահարդարին և դիմահարդարին: Գերազանց կլինի, եթե նախապես գրանցվեք նրանց մոտ և փորձնական դիմահարդարում և վարսահարդարում անեք հարսանիքից առաջ, պարզելու արդյոք դրանք Ձեզ համապատասխանում են, որպեսզի հարսանիքի օրը տհաճ անակնկալներ չլինեն:
- Ընտրել հրուշակագործին և պատվիրել հարսանյաց տորթը: Նախապես ճշտել արդյոք ռեստորանում կա հնարավորություն՝ տորթը պահելու, եթե այն բերվի նախաքան արարողության սկսելը:
- Պատրաստել քարտեր հյուրերի անուններով սեղաններին դնելու համար, որպեսզի բոլոր հյուրերը իրենց հստակ նստելու տեղերն ունենան և իրենց հարմարավետ զգան:
- Բաժանել պարտականությունները հարսանիքի օրվա պատրաստությունների հետ կապված, թե հարսանիքին ով է հարսին օգնելու պատրաստվել, ով է դիմավորելու և տեղավորելու հյուրերին և այլն: Ցանկալի է, որ դրանով զբաղվի հարսանյաց կազմակերպիչը:
- Տեղեկացնել հյուրերին հագուստի ընտրության հարցում : Կարել զգեստներ հարսնաքույրերի համար, նախքան հարսանիքի օրը:
Գրելը և տպագրել հարսանեկան ծրագիրը և տալ բոլորին (հյուրերին և ծառայություն մատուցողներին), նրանց ովքեր ներգրավված են կազմակերպչական հարցերում: - Անել սա նախապես, որպեսզի բոլորն էլ պատրաստվելու ժամանակ ունենան:
- Կապ հաստատել հարսանյաց կազմակերպչի հետ, որն էլ իր հերթին կկապնվի բոլոր ծառայությունների մատուցողների հետ՝ տալով օրակարգը, որպեսզի հարսանիքի օրը բոլորը տեղում լինեն ճիշտ ժամանակին: Գրի առնել բոլոր ծառայություն մատուցողների հեռախոսահամարները և ժամանակացույցի հետ միասին տալ հարսանյաց կազմակերպչին, որպեսզի նա կարողնա վերահսկել ողջ արարողության ընթացքին:

Your consent is required to display this content from youtube - Privacy Settings
Ծառայություններ
- Հյուրանոցներ
- Հարսանյաց կազմակերպիչ
- Ֆոտո և Վիդեո նկարահանում
- Հարսանյաց Սրահ, Ռեստորան
- Եկեղեցական Արարողություն
- Կենդանի Երաժշտություն և DJ
- Ծաղիկներ և Ձեվավորում
- Նախաամուսնական Խնջույք
- Շոու Ծրագիր և Թամադա
- Վարսահարդարում և Դիմահարդարում
- Մեղրամիս
- Պար
- Հրավիրատոմսեր
- Հարսանյաց Մեքենաներ
- Հրավառություն
- Փեսացուի Կոստյում և Երեկոյան Զգեստներ
- Ֆուրշետ
- Հարսանեկան Տորթ