Մեր մասին
Wedding Armenia-ն Հայաստանում հարսանիքների պլանավորմամբ զբաղվող առաջատար կազմակերպություններից մեկն է, որն իր ծառայություններն է մատուցում ավելի քան 6 տարի:
Մեր երկարամյա փորձի շնորհիվ մենք գիտենք, որ յուրաքանչյուր հարսանիք եզակի է և պետք է կազմակերպվի բացառապես զույգի պատկերացումներին ներդաշնակ: Սա, իհարկե, պահանջում է ժամանակ, ուշադրություն մանրուքներին և ճիշտ վերահսկողություն: Հենց այս պատճառով էլ Wedding Armenia-ն այստեղ է համակարգելու պլանավորման ամբողջ գործընթացը՝ ազատելով ձեզ ցանկացած անհարմարությունից: Մենք պատրաստ ենք ուղորդել ձեզ ձեր հարսանիքի կազմակերպման և իրականացման յուրաքանչյուր փուլում՝ սկսած հանդիսության ոճի ընտրությունից մինչ երեկոյի ավարտը:
Wedding Armenia-ն կկազմակերպի ձեր հարսանիքը առաջարկված թեմատիկ լուծումներով կամ ձեր սեփական մտահղացմամբ:
Ձեր հարսանիքի օրը մեր կազմակերպիչը ներկա կլինի՝ վերահսկելու ողջ գործընթացը՝ ապահովելով պլանավորված ընթացքը: Սա ներառում է նաև պատրաստակամությունը աջակցել և լինել ձեր կողքին ցանկացած պարագայում:
Մենք միշտ հասանելի ենք էլ. փոստի, հեռախոսային կապի և անմիջական հանդիպումների միջոցով:
Մեր թիմն անհամբեր սպասում է ձեզ հետ համագործակցությանը և ձեր երազանքի հարսանիքի կազմակերպմանը: