Փոքրիկ հարսանիքներ Հայաստանում
Փոքրիկ հարսանիքները նախընտրելի են այն զույգերի համար` ովքեր ջերմ, հարազատ մարդկանցով շրջապատված և տաքուկ մթնոլորրտի սիրահար են: Հայաստանը հիանալի վայր է այդպիսի հարսանիք տոնելու համար:
Եթե դուք ցանկանում եք կազմակերպել այդպիսի փոքրիկ, ջերմիկ, հասարակ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ հարսանիք, այդ հարցում ձեզ կօգնեն “WeddingArmenia” ընկերության բազմափորձ մասնագետները, կիսվելով ձեզ հետ այն գաղտնիքներով, թե ինչպես կարելի է կազմակերպել մի այդպիսի հարսանիք, միայն ձեր մոտ հարազատների մասնակցությամբ: Այնպես, որ հյուրերը զգան ձեր սրտերի ջերմությունը, որպեսզի այդ փոքրիկ ընտանեկան տոնը մնա ձեր և ձեր սիրելիների սրտերում դեռ շատ երկար տարիներ: Այստեղ, Հայաստանում, կան շատ ռեստորաններ և հյուրանոցներ, որտեղ դուք կարող եք կազմակերպել ձեր փոքրիկ հարսանիքը: Փոքրիկ հարսանիքի կազմակերպման համար, առաջին և ոչ պակաս կարևոր հարցը, հարսանիքի ճիշտ վայրի ընտրությունն է:
“WeddingArmenia” ընկերության բազմափորձ թիմը կօգնի ձեզ հարսանեկան ողջ պատրաստությունների հարցում, կկազմակերպի այդպիսի փոքրիկ հարսանիք ցանկացած ոճում, ինչպես օրինակ՝ Վինտաժ, Ռետրո, Պրովանս, Ռուստիկ, Boho Chic, Shabby Chic և այլն, ինչպես նաև՝ ծաղիկների, ձևավորման, շոու ծրագրի և այլ հարցերում:
Եթե դուք Հայաստանից չեք, բայց ցանկանում եք տեսնել Հայաստանը և իր գեղատեսիլ վայրերը և միևնույն ժամանակ կազմակերպել փոքրիկ հարսանիք, եկե՛ք Հայաստան և ձեզ հետ բերե՛ք ձեր մոտ բարեկամներին, ովքեր պետք է ներկա գտնվեն ձեր հարսանիքին:
Նախապես կապ հաստատելով և դիմելով “WeddingArmenia” ընկերության մասնագետներին, ընկերության բազմափորձ թիմը կդիմավորի ձեզ և ձեր հյուրերին հենց օդանավակայանում, կապահովի համապատասխան տրանսպորտային միջոցներով և կտեղապոխի այն հյուրանոցը, որը դուք արդեն իսկ նախապես ամրագրել եք ընկերության մասնագետների խորհրդով և օգնությամբ, քանզի “WeddingArmenia” ընկերությունը համագործակցում է Հայաստանի գրեթե բոլոր էլիտար հյուրանոցների և ռեստորանների հետ: Այնուհետև ընկերության փորձառու մասնագետները կկազմակերպեն ձեր փոքրիկ և հարմարավետ հարսանիքը Հայաստանում, ցանկացած վայրում, որին Դուք նախապատվություն կտաք:
Ծառայություններ
- Հյուրանոցներ
- Հարսանյաց կազմակերպիչ
- Ֆոտո և Վիդեո նկարահանում
- Հարսանյաց Սրահ, Ռեստորան
- Եկեղեցական Արարողություն
- Կենդանի Երաժշտություն և DJ
- Ծաղիկներ և Ձեվավորում
- Նախաամուսնական Խնջույք
- Շոու Ծրագիր և Թամադա
- Վարսահարդարում և Դիմահարդարում
- Մեղրամիս
- Պար
- Հրավիրատոմսեր
- Հարսանյաց Մեքենաներ
- Հրավառություն
- Փեսացուի Կոստյում և Երեկոյան Զգեստներ
- Ֆուրշետ
- Հարսանեկան Տորթ