Եթե ձեր հարսանիքը սարերի այն կողմում չի, ապա սկսեք հարսանիքի նախապատրաստական աշխատանքները՝ քայլ առ քայլ:

    Wedding-Planner1

  1. Որոշել հարսանյաց արարողության ամսաթիվը և նախատեսված բյուջեն:
  2. Այցելել “Wedding Armenia” կայք և լրացրել հարսանիքի պլանավորում բաժինը: Լրացնելով բոլոր հարցավանդակները, ուղարկել բլանկը (“WeddingArmenia” ընկերության աշխատակիցները կարճ ժամանակում կպատասխանեն ձեր նամակին՝ ուղարկելով հարսանեկան փաթեթ, ձեր նշած բյուջեի համապատասխան):
  3. Հաջորդ քայլը կլինի տեսազանգը կամ պարզապես հեռախոսազանգը, որի ընթացքում կքննարկվեն բոլոր այն  հարցերը, որոնք վերաբերվում են հարսանիքին:
  4. Երկկողմ համաձայնության գալուց հետո, սկսեք հաստատել հարսանեկան ծառայությունները նախապես և ամրագրեք արարողության անցկացման վայրը հարսանյաց արարողությունից ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:
  5. Կազմել հյուրերի մոտավոր ցուցակ: Հարսանիքի նախապատրաստման ընթացքում հնարավոր է փոփոխություններ լինեն, բայց ռեստորանի ամրագրման համար Ձեզ անհրաժեշտ է իմանալ հյուրերի մոտավոր թիվը:
  6. Եթե դուք արտասահմանից եք, ընկերությունը կարող է առաջարկել ձեզ նախահարսանեկան փաթեթներ, ինչը իր մեջ ներառում է հարսանիքից  առաջ այց Հայաստան, որի ժամանակ ձեզ կդիմավորեն հենց օդանավակայանում, կտեղավորեն արդեն իսկ ամրագրած հյուրանոցում և  ընթացքում կծանոթացնեն հարսանիքի նախախապատրաստական աշխատանքներին և այլն:
  7. Ընտրել և գնել հարսանեկան մատանիները:
  8. Ընտրել և պատվիրել հարսանյաց զգեստը և հարսանեկան պարագաները, ինչպես նաև փեսայի կոստյումը և մնացած պարագաները: Եթե ​​Դուք պլանավորում եք հարսանիքից առաջ մի փոքր նիհարել, ապա գնեք զգեստը նիհարելուց հետո, որպեսզի հետագայում ստիպված չլինեք  ձևափոխել այն:
  9. Ընտրել ՔԿԱԳ(ԶԱԳՍ) –ը ամուսնության պաշտոնական գրանցման համար և եկեղեցի պսակադրության համար: Ցանկալի է դիմել գրանցման համար արդեն իսկ հաստատված ամսաթվով:
  10. Ուղարկել հարսանեկան հրավիրատոմսերը՝ էլ. փոստով, հանձնել  անձամբ, կամ պարզապես տեղեկացնել  հյուրերին հարսանիքի օրվա մասին: Խորհուրդ է տրվում զգուշացնել հյուրերին ձեր հարսանիքի ամսաթվի համար նախապես, որպեսզի բոլորն էլ ազատ լինեն այդ օրը:
  11. Հանդիպում նշանակել լուսանկարչի, ֆլորիստի, հարսանյաց արարողության ձևավորողների և արվեստագետների հետ:  Ցանկալի է նախապես որոշել, թե ինչ ոճի մեջ եք ցանկանում տեսնել  Ձեր հարսանիքը և ինչ շոու ծրագիր եք նախընտրում:
  12. Ընտրել հարսանեկան լուսանկարչին և օպերատորին:. Հանդիպում նշանակեք և քննարկեք  ձեր ցանկությունները՝ կապված նկարահանման հետ:
  13. Փոխադրամիջոցների վարձակալում: Ցանկալի է նախապես հաստատել հյուրերի ցուցակը, ապա  նոր պատվիրել փոխադրամիջոցները, ըստ որոշակի թվով նստատեղերի:
  14. Որոշել, թե ինչ հարսանյաց պար եք նախընտրում, ընտրել երաժշտությունը: Դուք կարող եք սկսել փորձերը տանը կամ սկսեք հաճախել դասընթացների պրոֆեսիոնալ պարուսույցի մոտ:
  15. Ընտրել երաժիշտներին և DJ-ին:  Երաժշտությունը գունավորում է ողջ տոնական արարողությունը, այնպես  որ զգույշ եղեք հարսանյաց երեկոյի երաժշտության ընտրության հարցում:
  16. Քննարկել և խորհրդակցել թե ինչպիսին եք ուզում լինի Ձեր  հարսանեկան  ծաղկեփունջը ֆլորիստի հետ:
  17. Ընտրել վարսահարդարին և դիմահարդարին: Գերազանց կլինի, եթե նախապես գրանցվեք նրանց մոտ և  փորձնական դիմահարդարում և վարսահարդարում անեք հարսանիքից առաջ, պարզելու արդյոք դրանք Ձեզ համապատասխանում են, որպեսզի հարսանիքի օրը տհաճ անակնկալներ չլինեն:
  18. Ընտրել հրուշակագործին և պատվիրել հարսանյաց տորթը: Նախապես ճշտել արդյոք ռեստորանում կա հնարավորություն՝ տորթը պահելու, եթե այն  բերվի նախաքան արարողության սկսելը:
  19. Պատրաստել քարտեր հյուրերի անուններով սեղաններին դնելու համար, որպեսզի բոլոր հյուրերը իրենց հստակ նստելու տեղերն ունենան և իրենց  հարմարավետ զգան:
  20. Բաժանել պարտականությունները հարսանիքի օրվա պատրաստությունների հետ կապված, թե հարսանիքին ով է հարսին օգնելու պատրաստվել, ով է դիմավորելու  և տեղավորելու հյուրերին և  այլն: Ցանկալի է, որ դրանով զբաղվի հարսանյաց կազմակերպիչը:
  21. Տեղեկացնել հյուրերին հագուստի ընտրության հարցում : Կարել զգեստներ հարսնաքույրերի համար, նախքան հարսանիքի օրը:
  22. Գրելը և տպագրել հարսանեկան ծրագիրը և տալ բոլորին (հյուրերին և ծառայություն մատուցողներին), նրանց ովքեր ներգրավված են կազմակերպչական հարցերում: Անել սա  նախապես, որպեսզի բոլորն էլ պատրաստվելու ժամանակ ունենան:
  23. Կապ հաստատել  հարսանյաց կազմակերպչի հետ, որն էլ իր հերթին կկապնվի բոլոր ծառայությունների մատուցողների հետ՝ տալով օրակարգը, որպեսզի հարսանիքի օրը բոլորը տեղում լինեն ճիշտ ժամանակին: Գրի առնել բոլոր ծառայություն մատուցողների հեռախոսահամարները և ժամանակացույցի հետ միասին տալ հարսանյաց կազմակերպչին, որպեսզի  նա կարողնա վերահսկել ողջ արարողության ընթացքին:

 

Leave a reply