Ո՞վ է հարսանյաց կազմակերպիչը

Ամերիկայում և Եվրոպայում ոչ մի հարսանյաց արարողություն չի իարականացվում առանց հարսանյաց կազմակերպչի օգնության: Այդ մարդը` ամենակարևոր, անփոխարինելի և պրոֆեսիոնալ մասնագետն է, հարսանյաց արարողության կազմակերպման բոլոր հարցերում: Նա կօգնի Ձեզ գտնել՝ թամադաներ, ֆոտոնկարիչներ, ֆլորիստներ Ձեր տրամադրած գումարի չափով և ըստ Ձեր ճաշակի: Կկազմի գրագետ պլան ողջ հարսանյաց օրվա համար և կհետևի, որպեսզի ամեն ինչ ընթանա ըստ հավուր պատշաճի: Հարսանյաց օրվա ամբողջ ընթացքում կապի մեջ կլինի նորապսակների և նրանց բարեկամների հետ` կորդինացնելու նրանց բոլոր գործողությունները և ուշացումները, կգա օգնության անգամ ամենաանկանխատեսելի իրավիճակներում: Անկախ ամեն ինչից, թե որտեղ տեղի կունենա Ձեր հարսանյաց արարողությունը՝ Երևանում, Հայաստանի ցանկացաց այլ քաղաքում, բնության գրկում, թե արտասահմանում, հարսանյաց կազմակերպիչը միշտ կլինի Ձեր կողքին:

 

Leave a reply