“WeddingArmenia” ընկերությունը կընձեռնի Ձեզ այն բացառիկ հնարարավորությամբ, որպեսզի Դուք միաժամանակ կարողանաք տոնել՝ և Ձեր հարսանյաց արարողությունը, և շրջագայել Հայաստանի տեսարժան և գեղատեսիլ վայրերով:

 wedding tours to Armenia, Lake Sevan

Wedding Tours to Armenia, Lake Sevan

Նախապես կապ հաստատելով և պայմանավորվելով “WeddingArmenia” ընկերության մասնագետների հետ, ընկերության բազմափորձ թիմը կդիմավորի Ձեզ և Ձեր հյուրերին հենց օդանավակայանում, կապահովի համապատասխան տրանսպորտային միջոցներով և կտեղապոխի այն հյուրանոցը, որը Դուք արդեն իսկ նախապես ամրագրել եք “WeddingArmenia” ընկերության մասնագետների խորհրդով և օգնությամբ, լինի այն Երևանում, թե Հայաստանի այլ շրջաններում, քանզի “WeddingArmenia” ընկերությունը համագործակցում է Հայաստանի գրեթե բոլոր էլիտար հյուրանոցների հետ:

Ընկերության պրոֆեսիոնալ մասնագետների կողմից կկազմվի ժամանակացույց, ըստ որի կանցկացվի Ձեր հարսանեկան արարողությունը և նախապես պլանավորած շրջագայությունները Հայաստանում, ինչպես օրինակ՝ պատմական վայրերում, թանգարաններում, գինու գործարանում, որտեղ կհամտեսեք հայկական անուշահամ գինիները, որոնք ունեն տասնամյակների հնություն:

Welcome to Armenia, weddingarmenia

welcome to Armenia

Դուք առիթ չեք ունենա մտածելու և անհանգստանալու որևէ հարցի շուրջ:

Հենց հարսանեկան օրվա վաղ առավոտից Ձեզ և Ձեր հյուրերին կսպասարկեն և կգեղեցկացնեն ընկերության կողմից երաշխավորված պրոֆեսիոնալ վարսահարդարները և դիմահարդարները: Հարսանյաց սրահը և եկեղեցին կձևավորվեն գեղեցիկ, թարմ և բնական ծաղիկներով: Ինչպես նաև հնարավոր կլինի բացօթյա արարողության տարբերակը. գեղեցիկ ձևավորված կամարով, ճերմակ աթոռներով և այլն: Արարողությունը կընթանա գերազանց, ըստ հերթականությամբ, ինչպես օրինակ՝ լավ մշակված շոու ծրագրով, հնարավոր է նաև արտասահմանյան աստղերի մասնակցությամբ, որոնք կապահովեն հարսանիքի երաժշտական մասը, իսկ ավարտին կլինի շլացուցիչ հրավառություն:

Հաջորդող օրերին “WeddingArmenia” ընկերությունը  կկազմակերպի շրջագայություններ Ձեզ և Ձեր հյուրերի համար, Հայաստանի գեղատեսիլ և պատմական վայրերում՝ Սևան, Ծաղկաձոր, Գառնի-Գեղարդ, Սաղմոսավանք, Տաթև, որտեղ գտնվում է աշխարհում ամենաերկար ճոպանուղին:

Վերադառնալով քաղաքամայր Երևան, Դուք կարող եք երեկոյան շրջել երևանյան գեղեցիկ և լուսավոր փողոցներով, այցելել որևիցե հասարակական վայր և շարունակել Ձեր խնջույքը:

Սա հիասքանչ տարբերակ է օտարերկրացիների կամ սփյուռքահայերի համար, ովքեր նորովի կբացահայտեն Հայաստանը և կհեռանան այնտեղից վառ և անմոռանալի տպավորություններով և հիշողություններով:

 

Leave a reply